Ֆրանսիայի նախաձեռնությամբ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայքնի գագաթնաժողովը:
Սա այն գագաթնաժողովն էր, որտեղ Թուրքիայի նախագահը պիտի հրապարակային ծաղրեր Մակրոնին (կազմակերպչին), իսկ Փաշինյան Նիկոլը պիտի ուղիղ տեքստով ճանաչեր Արդբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ:
Այս ճանաչումը պարտադրելը պետք էր Արևմուտքին, որպեսզի խոչընդոտներ ստեղծվեն ռուս խաղաղապահների համար:
Հետո, բնականաբար, պիտի փակվեր Լաչինի միջանցքը, Ֆրանսիան պիտի դառնար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ջատագով, իսկ վարչապետը պիտի 2023 թվականի սեպտեմբերի 2-ին շնորհավորեր ղարաբաղցիներին՝ անկախության օրվա կապակցությամբ:
Լեռնաային Ղարաբաղի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչները, փոխանակ գնահատականներ տային տեղի ունեցած գործընթացներին, պարզ, անկեղծ խոսեին ժողովրդի հետ ու ռացիոնալ լուծումներ առաջարկեին, լռում էին ու զբաղված էին հերթական ավանտյուրան՝ սեպտեմբերի 9-ի նախագահական ռակիրովկան կազմակերպելով:
Հայաստանի պառլամենտականները փոխանակ Փաշինյանին հարցնեին, թե ինչպես է նա շնորհավորել արցախցիներին անկախության տոնի առիթով, եթե ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, մի հատ էլ նրան մեղադրում էին, որ վերջինս լավ չի շնորհավորել անկախությունը և անտեսել է նախագահական ռակիրովկան:
Ահա պոպուլիստ այս բախտախնիդրների պատճառով էլ պետությունն ընկել է այս օրը:
Այս պոպուլիստ բախտախնիդրներն էլ շարունակում պետությունը ներկայացնել միջազգային ասպարեզում, ձեռք բերել հակահայկական պայմանավորվածություններ ու այդ պայմանավորվածությունները խախտել:
Այդ պոպուլսիտ բախտախնիդրներն են շարունակում չկատարել իրենց սահմանադրական լիազորությունները՝ խուսափելով պատշաճ վերահսկողություն իրականացնել վարչապետի գործունեության նկատմամբ:
Հային պետք է փրկել հայի կառավարումից:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ